Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին վրդովեցրեց Զախարյանի հայտարարությունը (Տեսանյութ) 

Հուլիս 16,2015 12:21

Նաիրիտցիներն այս պահին Կառավարության շենքի մոտ սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի արձագանքին՝ կընդունե՞ն նաիրիտցիներին, թե՞ ոչ:

Քիչ առաջ կառավարության նիստին Զախարյանի այն հայտարարությանը, որ ամբողջական աշխատավարձը կարող են վճարել միայն այս ամսվա վերջում կամ այսօրվանից սկսած՝ մաս-մաս, նաիրիտցիները որոշեցին, որ բոլորով միասին պիտի իրենց աշխատավարձերը ստանան, փուլ առ փուլին համաձայն չեն:

Երեկ հայտարարված անժամկետ նստացույցի մասին էլ Aravot.am-ին նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց. «Նստացույցը կանենք թե չէ՝ կախված է վարչապետի եւ Երվանդ Զախարյանի պատասխաններից»:

Nairit_4 Nairit_3 Nairit_2 Nairit

Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» նախկին աշխատակից մի երիտասարդ ասաց, որ ինքը մի վաշխառուից 500 հազար դրամ տոկոսով գումար է վերցրել ՝ հավատալով կառավարության նախկին խոստմանը, որ աշխատավարձերը պիտի վճարած լինեին, հիմա եւս որեւէ երաշխիք չկա, թե խոստումը կկատարեն:

Ընդհանրապես, նաիրիտցիները շատ վրդովված արձագանքեցին կառավարության նիստում Զախարյանի հայտարարությանը:

Այս պահին կառավարության շենքի մոտ նաիրիտցիները սպասողական վիճակում են:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031