Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում 50% արժեզրկումը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա. Tazabek

Հուլիս 16,2015 12:08

Փաստացի ԵՏՄ անդամ երկրների տնտեսություններն անկախ են, բայց ամուր կապված են իրար հետ: Այս մասին, ըստ «Tazabek»-ի, «Մակրոտնտեսական քաղաքականության եւ ինտեգրացիայի հարցերը Եվրասիական տնտեսական միությունում. ռիսկեր եւ կայուն զարգացում» անվանմամբ կլոր սեղանի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության տնօրենի տեղակալ Անդրեյ Լիպինը:

Նրա խոսքերով՝ ռուբլու արժեզրկումը խիստ արտացոլվում է փոխադարձ առեւտրի վրա. «Մեզ մոտ բոլոր երկրները կենտրոնական բանկ ունեն եւ բոլորն ունեն սեփական դրամավարկային եւ արտարժույթային քաղաքականությունը: Մեզ մոտ մի տնտեսության ցնցումները շատ լավ են փոխանցվում մյուսներին, դա նաեւ վերաբերում է արտարժույթին»:

Լիպինը նշել է, որ եթե Հայաստանում եռակի արժեզրկում տեղի ունենա, Ռուսաստանի վրա չի ազդի: Նույնը վերաբերում է նաեւ Ղրղըզստանին: Իսկ եթե Ռուսաստանում 50% արժեզրկում լինի, կանդրադառնա բոլորի վրա: «Տնտեսություններն այնպես են աշխատում, որ կարիք է լինում համաձայնեցված քաղաքականություն վարել: Եթե ցնցումներից հետո արժեզրկում է լինում, ապա անդամ երկրների ներքին շուկաները սկսում են խափանումներով աշխատել»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031