Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյան. «Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ»

Հուլիս 16,2015 11:43

«Մենք այսօր էլ պատրաստ ենք վճարել նաիրիտցիների պարտքերը»,- քիչ առաջ կառավարության նիստին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով անդրադառնալով նաիրիտցիների աշխատավարձերի խնդրին:

Ե. Զախարյանի ներկայացմամբ՝ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ աշխատավարձերի հաշվարկման ընթացքում որոշակի սխալներ են եղել, որոնք շտկվում են:

«Նաիրիտցիները ուզում են, որ իրենց աշխատավարձերը միանգամից ստանան: Մենք առաջարկել ենք վճարել աստիճանաբար, նրանց, ում դիմումները պատրաստ են՝ աշխատավարձը վճարենք: Սակայն աշխատակիցները ցանկանում են միանգամից ամբողջովին ստանալ աշխատավարձերը: Այդ դեպքում մենք կարող ենք վճարել ամսվա վերջին»,- ասաց Երվանդ Զախարյանը:

Նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ասաց. «Նաիրիտցիները վստահություն չունեն, չկա վստահություն իշխանությունների նկատմամբ: Մարդիկ ասում են՝ կգան կհասնեն 25-ին, հետո կասեն էլ փող չկա: Մարդիկ երաշխիքներ են ուզում, որ իրենց աշխատավարձերը ստանան»:

Պրն Զախարյանը նորից կրկնեց, որ իրենք աշխատավարձերը կարող են ամբողջությամբ վճարել միայն ամսվա վերջում, իսկ եթե չեն սպասի, ապա կտրվի մաս-մաս:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031