Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Փոքր երկրներում սուպերնախարարներ չեն լինում». «Ժողովուրդ»

Հուլիս 16,2015 11:37

Հատված ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցից:

– Վերջին ժամանակահատվածում անընդհատ քննարկվում է նաեւ ՀՀ Կառավարության կազմի փոփոխության հարցը, նախօրեին աշխատանքից ազատվեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նշվում է, որ եւս մի քանի նախարարներ առաջիկայում իրենց պորտֆելները «հանձնելու» են։ Արդյո՞ք դա «սպառնում» է նաեւ Ձեզ, հնարավոր է, որ սուպերնախարարի կարգավիճակից հրաժարվեք։

– (Ժպտում է. Ա.Գ) Առաջին հերթին փոքր երկրներում սուպերնախարարներ չեն լինում, իմը սովորական նախարարություն է, ես բազմիցս ասել եմ՝ ցույց տվեք մի մարդ, որն ամբողջ կյանքում ղեկավար է եղել, մեկ է՝ շուտ թե ուշ բոլորս էլ դուրս ենք գալու։

Ես պաշտոնից հեռանալուց չեմ վախենում, ես գիտակցում եմ, որ մի օր ինձ կարող են ասել, թե հերիք է աշխատես, ու, ի վերջո, պապենական չեմ կարող աշխատել, մի օր պետք է դուրս գամ, չէ՞։ Ես այնպես տրամադրված չեմ, որ ես պետք է, չգիտեմ, մինչեւ որ տարիքը ղեկավարի պաշտոնում լինեմ։ Կարծում եմ՝ իմ բոլոր գործընկերներն էլ այդպես են աշխատում։ Աթոռից բռնել, դողալ, դա իմ ոճը չի ու չի եղել իմ ամբողջ կյանքի ընթացքում։

Ես չեմ կարծում նաեւ, որ նման մարդ կարող է լինել, յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ ինքը պաշտոն է զբաղեցնում ու կարող է մի օր էլ այդ պաշտոնում չլինել։ Անկեղծ ասած, նաեւ չեմ կարծում, թե Կառավարությունում փոփոխություններ են սպասվում, կամ ինչ-որ արտառոց իրավիճակ է, մենք բոլորս մեր գործն ենք անում։ Կատարում ենք այն պահանջները, որոնք ներկայացնում են ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ասեմ, որ այդ պահանջները շատ են, իսկ դրանք պետք է կատարվեն ըստ արժանվույն, ու այդպես էլ անում ենք։

Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է մշտապես նման դեպքերում հայտարարվում, թե Կառավարությունը «քանդվում» է, շուտով իրավիճակ է փոխվելու եւ այլն։ Մենք մեր տեղում ենք, մենք աշխատում ենք:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031