Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեք ավելին. «Ժողովուրդ»

Հուլիս 16,2015 11:07

«Մենք անընդհատ քննադատվում ենք։ Այո՛, գուցե սխալ ենք անում։ Բայց անում ենք այն, ինչ կարողանում ենք։ Մենք քաղաքական նպատակ ու շահ չունենք, մեր շահը երկիրը մաքրելն է»,- երեկ ասել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ հակադարձելով այն մեղադրանքներին, թե շարժումը հետեւողական չեղավ, իջեցրեց պայքարի նշաձողը, պառակտվեց եւ չկարողացավ հասնել գլոբալ արդյունքի։

Առհասարակ, այս օրերին ով չի ալարում, իր պարտքն է համարում քննադատել Բաղրամյան պողոտայի շարժման կազմակերպիչներին՝ սկսած առաջին շաբաթվա համակարգողներից՝ ի դեմս «Ոչ թալանին» նախաձեռնության, ավարտած նրանց փոխարինած նոր համակարգողներով։ Եթե առաջիններին մեղադրում են իշխանությունների ճնշումներին տեղի տալու եւ արդյունքում շարժումը պառակտելու մեջ, ապա երկրորդ խմբի մեղքը համարվում է կազմակերպչական ապիկարությունն ու շարժման մարումը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունը։

Թե որքանով են տեղին նման մեղադրանքները կոնկրետ դեպքերում, դժվար է ասել, սակայն փաստ է այն, որ դեռ հունիսի 18-ին՝ «Ոչ թալանին» նախաձեռնած նստացույցից մեկ օր առաջ, սակայն արդեն ՀԾԿ հանձնաժողովի՝ հոսանքը 6,93 դրամով թանկացնելու որոշումից մեկ օր հետո, որեւէ մեկը չէր սպասում, որ կլինի ընդվզման նման հզոր ալիք։ Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը իրենց գործն ավարտած էին համարում՝ հունիսի 12-ին ԱԺ ուշացած, ոչինչ չտվող եւ ձեւական լսումներին մեկական հարց հնչեցնելով, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ, առհասարակ, համապատասխան կենդանու ականջում քնած՝ առավելագույնը մամուլում հանդես էր գալիս «Էս երկիրը երկիր չի», «ուրիշ ինչ պետք է սպասեինք Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմից» եւ նմանատիպ բովանդակությամբ մտազեղումներով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031