Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ. Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 16,2015 10:58

Չկա եւ երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, այս մասին Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթի ընթացքում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տեւական եւ բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, եւ հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:

«Գոյություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», – ասաց Ռուբինը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամություն ու նվիրվածությունը, չմանրամասնելով, թե դա արդյոք պետք է արվի կողմերի հայտարարության թե՝ նախագահների հերթական հանդիպման ձեւով: Այդուհանդերձ, առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզված է դիվանագետը.

«Դա հեշտ չէ եւ այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է եւ հենց այդ պատճառով կարգավորմանը դեռեւս չենք հասել»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031