2015թ.-ի ընդունելության անցողիկ միավորները: Բավական է մեկ անգամ աչքի անցկացնել այդ ցուցակները, եւ միանգամից պարզ կդառնա, որ հայաստանյան բուհերում անցողիկ միավորների շեմը տարեցտարի իջնում է։
Օրինակ՝ եթե նախորդ տարի Երեւանի պետական բժշկական համալսարանի դեղագործության ֆակուլտետում վճարովի տեղի համար անցողիկ միավոր էր համարվում 17,75-ը, ապա այս տարի ընդունելության շեմը կարելի է հաղթահարել 15 միավորով։
Իսկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում անցողիկ միավոր է համարվում 25,46-ը նախորդ տարվա 27,70-ի փոխարեն։ Երեւանի պետական համալսարանում էլ, օրինակ, անցողիկ է նույնիսկ 15,50-ը (դեղագիտության ֆակուլտետ):
Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում