Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ունենալու է սիմվոլիկ կարգավիճակ եւ, ըստ Հովհաննես Սահակյանի, դե ֆակտո մի շարք իրավունքներ չի կարող իրականացնել. «Հրապարակ»

Հուլիս 16,2015 10:46

Սահմանադրության նախնական տեքստի հրապարակումից հետո ՀՀԿ-ականները երեկ ընդհատակ էին անցել, միայն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կցկտուր պատասխաններ տվեց եւ խոստացավ մանրամասնել փաստաթղթին ծանոթանալուց հետո։

«Ընտրիչ կարող է լինել ավագանու անդամը, մշակույթի ներկայացուցիչը»,- պարզաբանեց Սահակյանը։ Ասաց նաեւ, որ ընտրիչների ժողովը, ըստ պառլամենտական համակարգերում գործող նորմերի, պետք է ձեւավորվի մեկ անգամ, «որպեսզի ընտրողի պատասխանատվություն չունենա»։

Նախագահն ունենալու է սիմվոլիկ կարգավիճակ եւ, ըստ Սահակյանի, դե ֆակտո մի շարք իրավունքներ չի կարող իրականացնել։ «Օրինակ՝ առողջապահության վերաբերյալ որեւէ օրենք նախագահի ստորագրելուց հետո ուժի մեջ չի կարող մտնել այնքան, քանի դեռ առողջապահության նախարարն այն չի ստորագրել»։

Սահակյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանի երկփուլ ընտրության Սահմանադրությամբ ամրագրված նորմին։ «Երկու փուլով անցնելն ինքնին նշանակում է, որ եթե քաղաքական որեւէ ուժ առաջին փուլում մեծամասնություն չի հավաքում, որն անհրաժեշտ է կառավարությունը ձեւավորելու համար, կհայտարարվի երկրորդ փուլ, որպեսզի ձեւավորվի մեծամասնություն, եւ գործի կայուն կառավարման համակարգը,- ասաց նա։- Կարող են ընտրությունների արդյունքով առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցնող ուժերը կոալիցիա կազմել մեկ կամ մի քանի ուժերի հետ, կրկին մեծամասնություն ձեւավորել, եւ չհայտարարվի երկրորդ փուլ։ Ընդ որում՝ կարելի է նաեւ նախընտրական կոալիցիաներ կազմել։ Բայց սրանք ընդամենը գաղափարներ են, որոնք քննարկվել են, հետագայում ավելի մանրամասն կքննարկվի Ընտրական օրենսգրքում եւ այլ օրենքներում։ Իսկ վերջնական եզրակացություն կլինի հանրության հետ լայն քննարկումներից հետո»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031