Զրուցեցինք տուժող կողմի՝ Հարություն եւ Մուշեղ Զաքարյանների հոր՝ Գագիկ Զաքարյանի հետ, հասկանալու համար, թե արդյոք իրենց բավարարո՞ւմ են նախաքննության ընթացքն ու առաջադրված մեղադրանքները:
– Սուրիկ Խաչատրյանի որդիները ե՞ւս ներկա են գտնվել, մասնակցե՞լ են դրան։
– Քննությունից արդեն երեւում ա, չէ՞, ովքեր են եղել… որոշակի երեւում ա, էս պահին եթե վեց հոգու մեղադրանք ա առաջադրված, վեցից հինգն իրա բարեկամներն են,մեկն էլ իրա վարորդի տղան ա։
– Վստահո՞ւմ եք ՀՀ արդարադատությանը։
Կարդացեք նաև
– Իհարկե, իհարկե, եթե գնում ա գործը, արդեն հերթականությամբ գնում ա դեպի բացահայտում, ես չեմ կարա դժգոհ լինեմ։ Վերջնական արդյունքում կերեւա։
– Պարզապես հասարակության մեջ թերահավատություն, կասկածներ կան, որ հնարավոր է գործը կոծկվի, կամ լիարժեք քննություն չիրականացվի։ Ձեզ մոտ նո՞ւյնպես նման մտավախություն եղել է։
– Դե, հասարակության մոտ… չգիտեմ, չեմ կարա հասարակության անունից ես խոսամ։ Էս պահին ինձ թվում ա, որ ինձ բավարարում ա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում