Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Եվրոպական խաղերից հետո արդեն սկսել եմ շներին սիրել»

Հուլիս 16,2015 10:05

Երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի եւ ազատ ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հանդիպման ժամանակ շոշափվեցին նաեւ Բաքվի Եվրոպական խաղերի հետ կապված հարցեր:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Բաքվի մրցասպարեզներում տիրող մթնոլորտում պայքարելը մեր մարզիկներին հոգեպես ավելի կոփե՞ց, որին Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Ես իմ պահով փորձեմ պարզ ու կոնկրետ պատասխանել՝ մինչեւ Բաքու եւ Բաքվից հետո: Հիմա ես չեմ պատկերացնում, որ կարող եմ մի տեղ հայտնվել եւ լինել վախեցած կամ կաշկանդված: Մանուկ հասակից, ես ամենից շատ վախեցել եմ շնից: Բայց Բաքվից հետո սկսել եմ շներին սիրել: Իմ մեջ ընդհանրապես վախի զգացողությունը, հոգեբանական այդ արգելքն անցել է: Վստահ եմ՝ նաեւ մյուսների մեջ: Իսկ մարզիկների համար, կարծում եմ, հոգեբանական այս զգացողությունը պետք է ավելի ուժեղ լինի: Երբ դժոխքի միջով անցնում ես, մնացածն արդեն սարսափելի չէ: Կարծում եմ, այս հարցում մեր մարզիկներն ինձնից ավելի ուժեղ կլինեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031