Քանի որ «Ոչ թալանին» կամ՝ ոչ թե «Ոչ թալանին», այլ «հակասակագնային» շարժումը ներկայումս ժառանգած երիտասարդները սկսել են պահանջել նախագահի հրաժարականը, կարելի է արձանագրել, որ ամեն ինչ կարծես թե ընկել է իր հունի մեջ՝ այդ «օրիգինալ» պահանջով նրանք անսասան են պահելու մեր 23 տարվա քաղաքական ավանդույթները: Այժմ ճիշտ ժամանակն է հիշելու մեկ այլ ավանդական պնդման մասին. խոսքը «Ղարաբաղը ծախելու» մասին է՝ վաղուց չենք լսել: Մոտ մի տարի առաջ՝ անցած տարվա սեպտեմբերին, եթե հիշում եք, «ծախելու» մասին խոսակցությունը տարվում էր այն ուղղությամբ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ դրվելու է մաքսակետ, այդպիսով մեր երկու պետությունները մեկուսանալու են իրարից, Արցախը հայտնվելու է անելանելի իրավիճակում, եւ հենց դա էլ կարելի է համարել «Ղարաբաղի վաճառք»:
1992 թվականից՝ ճիշտ այն ժամանակից, երբ ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը, նաեւ «անհերքելի փաստեր» է բերվում առ այն, որ նախագահը (Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը) կա՛մ արդեն իսկ ստորագրել է, կա՛մ վաղը չէ մյուս օրը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով Արցախը փաստացի հանձնվում է Ադրբեջանին: Մի անգամ այդ ապատեղեկատվական հիստերիան հասել էր այն աստիճանի, որ առաջին նախագահը ստիպված էր հրաժարական տալ: 1998-ից հետո «ծախելու» մասին խոսակցությունները չեն դադարել:
Հիմա այդ «հավերժ թեման» շոշափելու նոր առիթներ են առաջանում: Ինչպես եւ սպասվում էր, Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը նոր ոտնձգություններ սկսեց Արցախի եւ Հայաստանի սահմաններին: Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի հայտարարություններից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ իրավիճակը սրվելու է, եւ այդ հայտարարությունները նոր արկածախնդրությունների նախապատրաստական փուլն են: Արդեն օրինաչափություն է դարձել, որ իրավիճակի սրմանը զուգահեռ իր՝ նույնպես ավանդական հայտարարություններն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատրանք ստեղծելով, իբր «օկուպացված տարածքները» վերադարձնելու մասին ինչ-որ պայմանավորվածություններ կան: Ադրբեջանը կշարունակի իր սադրանքները մինչեւ որ «քթին» չստանա, իսկ ամերիկացի դիվանագետը կշարունակի «գաղտնազերծել» կարգավորման ծրագրերը հաջորդ զինված բախումների ժամանակ:
Բայց «ծախելու» հետ այդ ամենը որեւէ կապ չունի: Ծախել կարելի է այն, ինչ քեզ է պատկանում, կամ առնվազն այն, ինչի նկատմամբ դու լիակատար վերահսկողություն ունես: Հայաստանի նախագահներից ոչ մեկը նման լծակներ չունի: Ապացույցներ ստանալու համար բավարար է մեկնել Արցախ եւ ցանկացած քաղաքում կամ գյուղում ցանկացած մարդու հարցնել՝ «Ուորլիքը այս է ասում, իսկ Մամեդյարովը՝ այն: Դուք ի՞նչ կարծիքի եք»: Եթե ուզում եք ծանոթանալ արցախցիների յուրահատուկ հումորին, անպայման տվեք այդ հարցը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միանգամից ասեմ-կարդում եմ Ձեր հոդվածները-
Կուզեի իմանալ ՁԵր վերաբերմունքը-հնարավորության դեպքում՝ հստակ-սահմանադրական փոփոխությունների մասին-թե՛ անցկանցմա, թե բովանդակային առւոմներով:
Ես դեմ եմ ներկայիս Հայաստանում խորհրդարանական համակարգի գաղափարին, որովհետեւ այն ենթադրում է կուսակցությունների, ընտրական համակարգի եւ քաղաքացիական հասարակության հասունության որոշակի աստիճան: Հիմա անկեղծորեն ասեք՝ ո՞ր կուսակցությունն է Հայաստանում կուսակցության նման, ո՞ր քվեարկությունն է այս ծանր սոցիալական պայմաններում գերապատվություն տալու այս կամ այն քաղաքական գաղափարախոսությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/07/14/592665/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
«Սահմանադրական բարեփոխումներ» կոչվածից ուշադրություն շեղելու իշխանությունների փորձերը: Ղարաբաղը իրենց «ոսկե ձկնիկն» է:
Իհարկե, «Ղարաբաղը» մասն էր Անդրոպովի հայտնի պլանի, եվ իհարկե «Լեվոն Նախագահ» ը սկիզբը…ժողովրդի ուշադրությունը «ուղղորդեցին» դեպի «Ղարաբաղը մերն է» եվ ապահովեցին այսօրվա Սերժիկ Իլհամ «եղբայրների» մոնղոլ թաթարական անքակտելի «իշխանությունը» … դե իսկ «պահանջել նախագահի հրաժարականը» շատ պոպուլիստական է, ոնց կարելի է…միայն գուցե «ռուսական կգբ» ական անխուսափելի «գահավիժումից» հետո…
Հատկանշական է, որ հենց ամերիկացի համանախագահն է սադրանքներ անում: Դա այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է ողջ աշխարհի նկատմամբ: Ճիշտն ասած երկու օր առաջ եմ եկել Արցախից, որտեղ տղաս է ծառայում, և առիթ չունեցա կոնկրետ այս հարցով Ղարաբաղցիների հումորը լսելու, բայց ասեմ, որ հաստատ ինչպես և ես՝ թքած ունեն Ուոռլիքների վրա, քանի որ մեկ ա, մունք մեր էշը քշելու ենք…