Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայում զգում է ինչպես տանը

Հուլիս 16,2015 13:15

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  շարունակում է հաջող հանդես գալ Իսպանիայում ընթացող միջազգային մրցաշարերում:

Այժմ նա մասնակցում է  Բարսելոնում մեկնարկած շախմատի 17-րդ ավանդական փառատոնի ուժեղագույնների մրցաշարին: «A» խմբում ընդգրկված է 158 շախմատիստ, որից 14-ը գրոսմայստեր է: Առաջին տուրից նետո հաղթանակ տարել է 59 շախմատիստ: Հասկանալի է, նրանց շարքում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որը, սակայն, միայնակ չի ներկայացնում Հայաստանը: Նրա հետ են միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը, որոնք նույնպես իրենց անվան դիմաց հաղթական միավոր են գրանցել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել