Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես սնվել, որ երեխան ունենա ամուր նյարդեր, եղունգներ եւ խիտ մազեր

Հուլիս 16,2015 12:30

Ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը ժողովրդական բժշկությանը մոտեցել է նոր տեսանկյունից եւ գիտականորեն հիմնավորել բուժման մի քանի ավանդական միջոցների արդյունքներ: Դրանցից մեկը վերաբերում է ապագա մոր ամենօրյա սննդակարգին: Բնական է, որ յուրաքանչյուր մայր ձգտում է ունենալ առողջ եւ ամրակազմ երեխա եւ ցանկանում է ծննդաբերել հեշտ ու արագ։ Ներկայումս սնունդը համարվում է կարեւոր գործոն՝ ծննդաբերելուց հետո ուժերն արագ եւ հեշտ վերականգնելու գործում։ Բժիշկ Ջարվիսը հղի կանանց առաջարկում է ցորենի հացը փոխարինել տարեկանի եւ եգիպտացորենի հացով, կաթը, որը կարող է փչանալ` փոխարինել պանրով։ Մսի փոխարեն (տավար, հորթ, խոզ) առաջարկում է օգտագործել ձկնեղեն եւ ծովից ստացվող այլ մթերքներ, ինչպես նաեւ լյարդ, սիրտ, երիկամ, իսկ շաքարի փոխարեն` մեղր: Անհրաժեշտ է օրական ուտել երկու տեսակի հում բանջարեղեն եւ ձու: Որոշ բույսերի տերեւներից պատրաստված բանջարեղենի սալաթները պարունակում են կենսականորեն անհրաժեշտ հանքային տարրեր։ Ինչ վերաբերում է ձվին, ապա նրա բաղադրության մեջ մտնում են հավի ճտի օրգանիզմի ձեւավորման համար անհրաժեշտ բոլոր տարրերը։ Ձուն նաեւ լիարժեք սնունդ է մարդու համար։ Ըստ օգտակարության՝ բժիշկն առաջարկում է շաբաթը մեկ անգամ ուտել լյարդ, որն իրենից ներկայացնում է սնուցող տարրերի իսկական «պահեստ»։

Մասնագետի առաջարկած սննդակարգում հարկավոր է հազվադեպ ուտել թռչունի միս եւ ավելի շատ ուտել ընկուզեղեն։ Ցիտրուսային մրգերի՝ նարնջի, գրեյպֆրութի եւ դրանց հյութերի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել խաղող, խնձոր կամ լոռամրգի հյութ, որոնք հարուստ են երեխայի զարգացող օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր տարրերով։ Մեղրը ոչ միայն հրաշալի սննդամթերք է, այլ նաեւ անփոխարինելի սննդային լրացում։ Այն կանխում է խմորման երեւույթներն աղեստամոքսային տրակտում եւ արագ ներծծվում: Մեղրն իր մեջ պարունակում է արյան բջիջների ձեւավորման համար անհրաժեշտ կարեւոր տարրեր։ Այն ունի նաեւ թուլացնող հատկություն, այլ կերպ ասած՝ նպաստում է փորկապության կանխմանը։ Մեղրն ունի նաեւ հանգստացնող ազդեցություն, նպաստում է խոր եւ ուժերը վերականգնող քնին։ Ինչ վերաբերում է պտղի ներարգանդային զարգացման համար անհրաժեշտ սննդին, ապա երկու թեյի գդալ մեղրը յուրաքանչյուր ուտելուց առաջ կամ դեսերտի ժամանակ, ըստ բժիշկ Ջարվիսի, նպաստում է երեխայի ամուր նյարդային համակարգի ստեղծմանը։

Ինչ վերաբերում է ապագա մոր պահանջներին թթվության բավարարման խնդրում, ապա, ըստ մասնագետի, բնությունն առաջարկում է շատ լայն ընտրություն։ Թթվությամբ են օժտված սննդի մեջ օգտագործվող գրեթե բոլոր բույսերը։

Թթվության հիմնական աղբյուր հանդիսացող մրգերի, հատապտուղների եւ ուտելի տերեւների նկատմամբ բացասական վերաբերմունքի դեպքում թթվության պակասը կարելի է լրացնել առավոտյան արթնանալուն պես խմելով մեկ բաժակ ջրի եւ մեկ թեյի գդալ խնձորի քացախի խառնուրդ։ Սովորաբար այս խառնուրդը կանխում կամ լրիվ վերացնում է առավոտյան թեթեւ սրտխառնուքը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել մեկ բաժակ խաղողի կամ խնձորի հյութ։

Ապագա մայրը, որը պարտադիր կերպով ամենօրյա սննդի հետ միասին ընդունել է բնության կողմից առաջարկվող սննդի տարրեր, երեխայի ծնվելու ժամանակ կարող է ակնկալել հետեւյալ արդյունքները. երեխան կունենա այնպիսի խիտ մազեր եւ ամուր ու երկար եղունգներ, որ ստիպված կլինեն կտրել ծննդյան հենց հաջորդ օրը: Երեխայի մկանային համակարգը զարգացած կլինի այն աստիճան, որ մեկ շաբաթականում նա արդեն կկարողանա բարձրացնել գլուխը բարձի վրայից։ Երեխայի աճին զուգընթաց՝ կարելի է տեսնել նրա ֆիզիկական եւ մտավոր հատկությունների ներդաշնակ զարգացումը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031