Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը Մարտունիում առաջին հաղթանակը տարավ

Հուլիս 16,2015 13:00

Մարտունիի մշակույթի տանը շարունակվում է շախմատի «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, ՄԱԷ-ի, Իսպանիայի, Լեհաստանի տասը երիտասարդ գրոսմայստերներ:

Երեկ կայացավ երրորդ տուրը, որում  Սամվել Տեր-Սահակյանը  հաղթեց Քշիշտոֆ Դուդային, Սամուել Սեւյանը (նկարում)՝ Ռոբերտ Հովհաննիսյանին,   Սալեմ Սալեհը՝ Տիգրան Լ. Պետրոսյանին, Վիդիթ Գուջրաթին՝ Հովհաննես Գաբուզյանին: Վլադիսլավ Արտեմյեվ-Դավիդ Գուիջարո պարտիան 126-րդ քայլում ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով:

Չորրորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են իսպանացի Դավիդ Անտոն Գուիջարոն եւ Վիդիթ Սանտոշը (Հնդկաստան): Նրանցից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան): Այնուհետեւ գալիս են ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւը եւ ՄԱԷ-ից Սալեմ Սալեհը՝ 1,5-ական միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Սամուել Սեւյանը (ԱՄՆ)` 1,0-ական. ընդորում, մեկնարկային երկու տուրերում պարտություն կրած ամերիկացի մեր հայրենակիցը երեկ առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Հովհաննես Գաբուզյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը կեսական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031