Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարարի գործով դատավորը կողմնապահ է». Ահազանգում է գործարարի պաշտպանը

Հուլիս 15,2015 23:30

Օֆշորային սկանդալից  հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն այսօր Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի դատական նիստին առարկել է հայցվոր կողմի միջնորդությունը, ներկայացրել է օֆշորային սկանդալի վերաբերյալ առաջին հետաքննական նյութերը՝ հրապարակված 2013-ին եւ այդ հետաքննության հիման վրա հարուցված գործից նյութեր:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարանից պահանջում է  պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com կայքի միջոցով հերքել իր հայտարարությունը, թե «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել»:

Տիգրան Սարգսյանն այդ հայտարարությունը համարում է զրպարտություն հանդիսացող տվյալներ և պահանջում է  1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը:

Գրիշա Բալասանյանը Aravot.am-ին պատմեց, որ դատական նիստը բավականին լարված է ընթացել: «Լարվեց, երբ դատարանն ու հայցվորի ներկայացուցիչը փորձում էին ճշտել՝ արդյո՞ք զրպարտություն եղել է, թե ոչ: Եթե եղել է, ապա Փայլակ Հայրապետյանը մամուլի հրապարակումները բարեխիղճ վերարտադրող է թե ոչ: Այնտեղ հստակ ներկայացրել եմ, որ զրպարտություն չի  եղել, որովհետեւ գոնե բոլոր ապացույցները վկայում են, որ իրոք նման բաներ կան, կա պետռեգիստրի վկայական, որ Տիգրան Սարգսյանը բաժնետերերից  մեկն է եղել օֆշորային գոտում գրանցված  ընկերություններում: Եվ լարվածությունը սկսվեց այն բանից, որ  հայցադիմումին կից ներկայացվել էր միջնորդություն, որով վիճարկվում է Փայլակ Հայրապետյանի խոսքերը` shamshyan. com-ին տված հարցազրույցից, որը վերաբերում է ոսկու գնմանը: Պատահաբար իմացա, որ նման միջնորդություն կա, դատարանը ինձ չէր ուղարկել այդ միջնորդությունը:

Դատարանը դժկամությամբ տվեց այդ միջնորդությունը, տալուց հետո էլ ասաց, որ իրավունք ունի ինձ ընդամենը հինգ րոպե տալ, որ ես ծանոթանամ միջնորդությանը: Ես չէի կարող համաձայնել, որ հինգ րոպեում  կարող եմ նայել, քննարկել՝ առանց իմ վստահորդի հետ խորհրդակցելու, բացի դա դատավորը ակնհայտ կողմնապահություն էր անում: Իր այսօրվա  դիրքորոշմամբ ցույց տվեց, որ անաչառ վճիռ չի կարող կայացնել, այս գործում օբյեկտիվ չի կարող լինել: Իր այսօրվա  դիրքորոշումը վկայում է այն մասին, որ իր մտքում արդեն ունի վճիռը:

Նույնիսկ  չէր լսում իմ միջնորդությունները մինչեւ վերջ, ցույց էր տալիս, թե մի բան եմ ասում, ինքը մի այլ բան է հասկանում»:

Գրիշա Բալասանյանը խնդրել է դատական նիստը հետաձգել, որ ծանոթանա միջնորդությանը, բայց դատավորը դժկամություն է ցուցաբերել. «Ասաց՝ կարող է չհետաձգել, որովհետեւ դրա իրավունքն ունի… արդեն պարզ է՝ ինչ որոշում է  կայացնելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լուրջ says:

    Տիկոն սրբի հետ նստող ելնող, սրբի հավասար մարդ է: Նրան գող, թալանչի, տականք ասողը մեղք է գործում! Իսկ հայոց դատարանը աշխարհի արդարագույնն է … ով ասում է ծախու երեսպաշտներ են, նա եռակի մեղք է գործում!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031