Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աղմկում Իլհամը

Հուլիս 15,2015 23:03

«Չեմ կարծում, թե Ալիեւ կրտսերի պահվածքում արտառոց նոր նշաններ կան, սա իր սովորական պահվածքն է, հոգեկան անհավասարակշիռ մի մարդու, ով ինքն իր ձեռքը կրակն է ընկել եւ չպատկերացնելով համաշխարհային զարգացումների ընթացքը եւ տրամաբանությունը, գլուխն է մտցրել, թե իր նավթով եւ այլ սեւ բաներով կարող է բոլոր առաջադեմ կառույցներին գայթակղել։ Չի լինելու, բարեբախտաբար, Ալիեւ կրտսերը արդեն ձանձրալի է իր նույն երգով եւ միջազգային կառույցները ճար են փնտրում նրանից ազատվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Պատգամավորը վստահ է, որ Ալիեւը չի մարսելու հերթական ծաղրը, որը օրերս նետեց եվրոպացի պաշտոնյաների երեսին, ասելով, թե Եվրոպան ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը քան՝ հակառակը․«Համոզված եմ, այն ճանապարհը, որով գնում է Իլհամը, նրան տանելու է միջազգային դատարան եւ անփառունակ վախճանի»։

Մեր հարցին՝ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Մոսկվայում ԼՂ հարցով խորհրդակցություններից հետո «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունը, թե «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», թեւ չի տվել Ալիեւին, Մարգարիտ Եսայանն ասաց․«Նախ, վերում մի քիչ խոսեցի այն մասին, թե ում ինչն է գրավված եւ ինչով, իրենք իրենց գրավվածների հոգսը թող հոգան, իսկ մերը՝ միջազգային բոլոր նորմերով կատարված քայլեր են։ Նաեւ՝ ուզում եմ շեշտել՝ թեւով, թե անթեւ, ոչ Ալիեւը, ոչ Ուորլիքը եւ ոչ էլ որեւէ այլ արարած, իրենց այս կամ այն հայտարարությամբ ոչինչ են պատմական իրականության առաջ, Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը կա եւ կմնա անկախ ու ինքնորոշված, միջազգային բոլոր նորմերին համարժեք եւ ի դեպ, հենց այս մասին են հայտնի երեք սկզբունքները։ Իսկ այդ երկու պարոնների (ի դեպ, Ուորլիքի հայտարարությունը մեջբերված է մասնակի կրճատումներով) ոչ մի խոսք չունի ճկույթի ուժ անգամ, կա իրականություն եւ վաղ թե ուշ՝ հրով լինի, թրով լինի, սրով լինի՝ եւ Ալիեւը եւ մյուսները պիտի ծնկի գան անկախ Արցախի ոտքերի տակ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լուրջ says:

    //Ալիեւը եւ մյուսները պիտի ծնկի գան անկախ Արցախի ոտքերի տակ …// – Աչքիս ըտենց էլ կա, հեսա մեզ արդեն լրիվ ծնկի տակ են դրել, իրենց էլ կդնեն: Ապրի ղյարապաղը!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031