Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի դատաքննությունը սկսվեց

Հուլիս 15,2015 22:45

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com կայքի միջոցով հերքել իր հայտարարությունը, թե «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել»:

Տիգրան Սարգսյանն այդ հայտարարությունը համարում է զրպարտություն հանդիսացող տվյալներ և պահանջում է  1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը:

Գործարարի պաշտպան Գրիշա Բալասանյանը այսօր պնդեց, որ իր պաշտպանյալը չի զրպարտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, այլ  կրկնել է երկու տարի առաջ մամուլում գրված տեղեկությունները:

Որպես ապացույց` Գրիշա Բալասանյանը դատարանին ներկայացրեց նաեւ ԶԼՄ-ներից ու կառավարության պաշտոնական կայքից հանված քաղվածքներ՝  օֆշորային սկանդալի մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031