Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության կազմակերպման հարցերը

Հուլիս 15,2015 19:50

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցել են  Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական բաժնի պետ Արա Հովհաննիսյանը, փորձագետներ և նախարարության պատասխանատուներ:

Աշխատանքային հանդիպման նպատակն Առողջապահության նախարարության հետ համատեղ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների արդիականացման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելն էր:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների, կադրային և տեխնոլոգիական հագեցվածության, դեղորայքային ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է քրեակատարողական ծառայությունում բժշկական սպասարկման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված այս աշխատանքային հանդիպումն ու նշել, որ համակարգն ունի արդիականացման կարիք և այդ գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել:

Նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել առողջապահական նախարարության մասնագետների ներգրավվածությունը քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակի բարելավմանը նպաստող աշխատանքներում, ինչպես նաև կարևորել է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության աջակցությունը քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդիականացման հարցում:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենը Առողջապահության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բուժօգնության որակի և արդյունավետության բարելավմանն ուղված Արդարադատության նախարարության ծրագրերին:

Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգողն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի շրջանակներում Առողջապահության և Արդարադատության նախարարությունների միջև սերտ համագործակցության համար:

Ծրագրում ներգրավված փորձագետները քննարկել են նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկներում և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընտանեկան բժշկի, հոգեբանի, հոգեբույժի, ատամնաբույժի աշխատանքների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքում որոշվել է համատեղ մշակել քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների աշխատանքային նկարագրերը, քրեակատարողական հիմնարկների կադրային և տեխնոլոգիական հագեցվածությանը վերաբերող այնպիսի նվազագույն պահանջներ, որոնք համահունչ կլինեն առողջապահության ոլորտում կիրառվող չափանիշներին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունիսի 2-ին:

Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Ծրագրի շրջանակում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև, օժանդակելով Հայաստանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն կդարձվի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031