Իջեւանի քաղաքային զբոսայգում մանկական լողավազանը գործարկվել է: Իջեւանցիներն ասացին, որ մոտ 8 տարի առաջ լողավազանը նորոգվել է, սակայն այն վաղուց չի գործել: Այժմ լողավազանն արտեզյան հորերից մղվող ջրով մշտապես թարմացվում է:
Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ իրենք համագործակցում են հակահիգիենիկ տեսչության հետ, որի շնորհիվ ջրավազանի ջուրն ամեն օր ուսումնասիրվում է, ավազանը բակտերիաներից զերծ պահելու համար ջրին քլորի որոշակի քանակություն է ավելացվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ