Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագիրներու ծիրէն ներս՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանին մէջ Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեան ներկայացուցած է «Թաքուն հայեր եւ որն է մեր պարտականութիւնը 100-րդ տարելիցէն յետոյ» խորագիրով դասախօսութիւն: Այս մասին կը հաղորդէ Պարսկաստանի «Ալիք» օրաթերթը։
Խանլարեանը ներկայացուցած է Օսմանեան կայսրութեան մէջ մէկ դար առաջ տեղի ունեցածը: Իր ելոյթին մէջ պատգամաւորը անդրադարձած է յատկապէս Արեւմտեան Հայաստանի մէջ բնակող համշենահայութեան եւ այլ ծպտեալ հայերու խնդիրներուն:
Իրանի խորհրդարանում հայության պատգամավորներից դոկտոր Կարեն Խանլարյանը այս դասախոսությունը ներկայացրել է թեհրանահայ մի միությունում: Այդ միության անունն է.- Հայ Մարզա-մշակութային Սիփան Միություն, որ աշխատում է Թեհրանի արևելյան շրջանում գտնվող մի հայաշատ թաղամասում: Ալիք օրաթերթի հաղորդած լուրը սա է եղել:
Իրանահայութեան պատգամավորները Իրանի խորհրդարանում՝ ամեն տարի Ապրիլի 24-ին, միշտ ելույթ են ունենում խորհրդարանում՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության իրողությանն ու հայության պահանջատիրությանը: