Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծից տուժած Հարութ Զաքարյանը Հայաստան է վերադարձել:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը Aravot.am-ին հայտնեց, որ Հարութ Զաքարյանի տեսողությունը Մոսկվայում չի հաջողվել վերականգնվել, բայց հույս կա, որ աչքը կպահպանվի:
Պարոն Սաֆարյանի խոսքով, Հարութ Զաքարյանն այս պահին Երեւանում է՝ ծեծկռտուքի դեպքով հարցաքննության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ