Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողով` «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով

Հուլիս 15,2015 16:56

Համայնքների 200 ղեկավար և ավագանու անդամ հավաքվելու են Եղեգնաձորում և Աղվերանում ` քննարկելու քաղաքացիների մասնակցության խնդիրները

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 2015 թ. հուլիսի 14-16-ը, Եղեգնաձորում և Աղվերանում անցկացնում է «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով համաժողովներ: Համաժողովներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող մոտ 200 համայնքի ղեկավար և ավագանու անդամ:

Մարզային համաժողովների նպատակն է ընդլայնել Հայաստանում քաղաքացիների մասնակցության աստիճանը համայնքներում որոշումների կայացման հարցում: Լիագումար նիստի ընթացքում տեղական և միջազգային կազմակերպություններն ու փորձագետները ներկայացնելու են համայնքներում քաղաքացիների մասնակցության գործիքներն ու լավագույն փորձը՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող քաղաքացիների մասնակցության փորձնական նախաձեռնությունները: Թեմատիկ խմբերում մասնակիցները քննարկելու են մասնակցային բյուջետավարումը համայնքներում, ավագանու և քաղաքացիական հասարակության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների դերը քաղաքացիների մասնակցության խթանման գործում:

Միջոցառումները ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից` «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակում: Սա Հայաստանում տեղական քաղաքական կառավարման զարգացմանը և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի և Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներդրումն է:

Մարզային համաժողովներից հետո մշակվելու է «Քաղաքացիների մասնակցության ուղեցույց» Հայաստանի համայնքների ընտրված ներկայացուցիչների համար՝ հիմք ընդունելով այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք ներկայացվել ու քննարկվել են մարզային համաժողովների ժամանակ:

2014թ մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն ընդունեց «Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի մասին թիվ 351(2014) հանձնարարականը», որը, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի իշխանություններին առաջարկում է տեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ և բնակչության շրջանում հետաքրքրություն առաջացնել իրենց աշխատանքի և ձեռքբերումների նկատմամբ:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը ներկայացնում է տեղական և տարածքային իշխանություններին և խթանում է տեղական ժողովրդավարությանը: Այն բաղկացած է երկու պալատներից ` Տեղական իշխանությունների պալատ և Տարածքային պալատ, որոնք ներառում են ավելի քան 200 000 տեղական և տարածքային իշխանությունների ներկայացնող 324 մշտական և 324 փոխարինող անդամների:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031