Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորացվող համայնքներում առաջնահերթ կտեղադրվեն համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր

Հուլիս 15,2015 16:53

Հուլիսի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածում և քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծում ՀՀ համայնքներում» թեմայով աշխատաժողով:

Այն կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ՏԻՄ և ՏԿ ներկայացուցիչներ, փորձագետներ;

ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց էլեկտրոնային կառավարման ներդրումը հատկապես խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքներում, ինչն էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, մատչելիությանը և հասանելիությանը: Նրա խոսքով, այն մտավախությունը, որ խոշորացված համայնքներում բնակիչների համար խնդիրներ կստեղծվեն տեղեկանքների տրամադրման հարցերում, այս համակարգի ներդրման պարագայում վերանում է: Համակարգը հետագայում կինտեգրվի մի շարք վճարային ցանցերի և բազաների:

Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին ինչպես այս, այնպես էլ` ընթացիկ ծրագրերին ու բարեփոխումներին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծեց դրանց իրականացումը հետագա բարեփոխումների համատեքստում:

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերն արդյունավետ համարեց ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ այս նախաձեռնությունը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր և քաղաքացիների սպասարկման գրասենյակներ առաջնահերթ ներդնել համայնքների խոշորացման երեք փնջերում ընդգրկված 22 համայնքում: ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է` նախատեսված ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը, համայնքի բյուջեի և գույքի կառավարումը, ֆինանսական և բյուջետային հաշվետվությունների ստացումը, տեղեկանքների, թույլտվությունների տրամադրումը և մի շարք այլ գործառույթներ: Համակարգն իր փաստաթղթաշարժի բաղադրիչի միջոցով հնարավորություն ունի էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակել պետական կառավարման մարմիններում գործող Mulberry համակարգի հետ: Ներկայումս դրանք ներդրված են հանրապետության 550 համայնքում:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031