Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն արդարադատության նախարար դառնալու առաջարկ չի ստացել

Հուլիս 15,2015 16:35

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հուլիսի 14-ի թողարկման ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար թեկնածուներից մեկն է՝ ասաց. ««Նախ ես կարծում եմ՝ պատիվ պետք է համարի յուրաքանչյուր քաղաքացի նման կարգավիճակի մասին՝ որպես թեկնածու հանդես գալու: Բայց այս դեպքում իրականությանը չի համապատասխանում այս տեղեկատվությունը, առ գոնե այս պահը:

Ինչո՞ւ, որովհետեւ ՀՅԴ-ն գործող ԱԺ-ում համարվում է ընդդիմադիր խմբակցություն եւ նույն օրենքի շրջանակներում եթե կուսակցության որեւէ անդամ հանդիսանում է կառավարության անդամ, այդ խմբակցությունը դադարում է լինել ընդդիմադիր:

Առ այս պահը մեր կուսակցությունում նման հարց չի քննարկվել եւ երկրորդ՝ որեւէ առաջարկ նման մենք չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031