Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի և վեցյակի միջև համաձայնության ձեռք բերումը իրական և լուրջ նախադրյալներ է ստեղծում մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության արմատական դրական փոփոխության և, ըստ այդմ՝ Հայաստանի ու հայկական գործոնի էական հզորացման համար:
Աշխարհի համար բացվող Իրանը և այդպիսի Իրանի հետ միասին աշխարհատնտեսական ծրագրերին մասնակցելու հեռանկարը մեզ հնարավորություն է տալիս հետխորհրդային տարածքի հետնապահից վերածվելու տարածաշրջանների ու քաղաքակրթությունների կամուրջ-միջնորդի և ապահովելու մեր անվտանգությունն ու տնտեսական զարգացումը:
Մյուս կողմից՝ այս բացառիկ պատմական պահից կարող ենք օգտվել միայն այն դեպքում, երբ վերականգնենք մեր ժողովրդի իշխանությունը և վերագտնենք մեր ինքիշխանությունը:
Կարդացեք նաև
Ուստի, ողջունելով այս դարակազմիկ գործընթացը, հայաստանյան բոլոր առողջ ուժերին և անհատներին հորդորում ենք իրատեսորեն գնահատել իրավիճակը, վերանայել մինչ այս որդեգրած ռազմավարությունները և համախմբվել հնարավորինս շուտ ապազգային ու հանցավոր ռեժիմին հեռացնելու և Հայաստանի ինքնիշխանությունը հաստատելու նպատակի շուրջ:
Հիմնադիր խորհրդարան
Ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա:
21-րդ դարում աշխարհում ապում են այլ որակի մարդիկ՝ որոնք արել են ավելին, քան բարիկադներ կառուցած եւ պալատները գրոհած բոլոր տեսակի հեղափոխականները:Գաղափարը պարզ էր՝ իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը՝ պետական հիմնարկների բոյկոտը, հարկեր մուծելուց հրաժարվելը, առավել անտանելի օրենքներին չենթարկվելը: Ռեժիմը չի տիրացել Հայաստանին,այդ մե՛նք ենք մեր երկիրը տվել նրանց,մենք է նրանից հետ կվերցնենք:
Նրանք գտնվում են Հայաստանում ոչ թե իրենց ուժի շնորհիվ, այլ որովհետեւ մե՛նք ենք նրանց թույլ ալիս: Հետեւաբար, իրավիճակը փոխելու համար ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆՆ կոչ էր անում փոխել մտածելակերպը: Չարիքի դեմ ոչ բռնի ձեւերով պայքարելու տեսությունը,արդունավետ է, թող ռումբեր չշպրտեն մեզ վրա, մենք էլ նրանց կախաղան չենք հանի: Բայց,մարդկանց փրկությունը, հեղափոխությունների, բանվորական միությունների եւ խաղաղության կոնգրեսների մեջ չէ: Ճանապարհն ավելի պարզ է. ցանկացած մարդ, որին դրդում են մասնակցելու բռնությանը իր եղբայրների կամ հենց իր նկատմամբ, գիտակցելով իր հոգեւոր «ես»-ը՝ պետք է տարակուսանքով հարցնի՝ «իսկ ինչո՞ւ ես դա պետք է անեմ»:
Ոչ բռնի մեթոդների մեջ շատերը տեսնում էին միայն լավ միջոց՝ Հայաստանի անկախությանը վերականգնելու համար: Խնդիրն այն է, որ աշխարհում պայքար է գնում ոչ թե լավ եւ վատ մարդկանց միջեւ, դա ցանկացած մարդու հոգու մեջ չարի եւ բարու պայքար է:Ամեն մի մարդ կարող է մերժել չարիքը, եւ վերջինս նման որոշման դեմ անզոր կլինի: Ի վերջո, հարցը հետեւյալն է. վերափոխումները կատարվում են ներսի՞ց դուրս, թե՞ դրսից ներս:ՀՊԿ պնդում է, որ արդյունավետ է միայն առաջին ճանապարհը: Որեւէ բան փոխելու համար դու պետք է ինքդ փոխվես եւ երբեք չասես, որ դու արդեն հասել ես կատարելության, ու հիմա «ուրիշների քայլն է». Հասարակական կյանքը կարող է բարելավվել միայն մարդկանց ինքնազոհությամբ:
Ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա: Բայց երբեմն գալիս է: Այնպես էլ մենք, արա քո կյանքի գործը, կատարիր Աստծո կամքը եւ վստահ եղիր, որ այդ ճանապարհով դու ամենաարդյունավետ ձեւով նպաստելու ես ընդհանուր կյանքի բարելավմանը: