Թուրքիայում այսօր խոշոր ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել: Այդ երկրի ավտոմայրուղիներից մեկում վաղ առավոտյան երկու ավտոբուսներ բախվել են արգելապատնեշին, ինչի արդյունքում 6 հոգի մահացել է, իսկ 37 հոգի վիրավորվել. հաղորդում է «Bggnews»-ը:
Ըստ նախնական վարկածի ՝ Ստամբուլ գնացող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել արգելապատնեշին եւ շրջվել:
Նրա հետեւից ընթացող մեկ այլ ավտոբուս, առաջինի վթարի պատճառով կտրուկ արգելակել է եւ նույնպես կորցրել վերահսկողությունն ու բախվել արգելապատնեշին: Նա այդպիսով չի հարվածել առաջին ավտոբուսին:
Երկրորդ ավտոբուսի ուղեւորներին դուրս են հանել ոստիկանները եւ հրշեջները:
Կարդացեք նաև
Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ