Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ բողոքներ են հղում բնակիչները Ֆելիքս Ցոլակյանի գլխավորած կառույցին

Հուլիս 15,2015 15:16

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանից հետաքրքրվեց, թե շիրակցիները ի՞նչ բողոքներով են ահազանգում մարզպետարան:

«Ամառվա ամենաշատ բողոքները կապված են ջրամատակարարման հետ, մարզպետարանի «թեժ գծին» ահազանգած քաղաքացիների բողոքների գերակշիռ մասը ջրմուղից է: Մեկը դժգոհում է պոմպից, մյուսը՝ ջրամատակարարման անհասկանալի գրաֆիկից: Օրինակ՝ Գյումրու կենտրոնական թաղերից մեզ ահազանգած բնակիչները խնդրում են ջրմուղից պարզաբանել, թե ինչո՞ւ ամառվա այս շոգ օրերին իրենք ջուր չունեն, իսկ իրենցից 50 մետր հեռավորության վրա նախկին քաղսովետի շենքի բակում գտնվող ավտոլվացման կետում ջուրը շուրջօրյա է, հոսում է:

Մեզ ահազանգած բնակիչներից մեկն ասում էր՝ էդ ինչպե՞ս է, որ ժամանցային գոտիներում՝ սրճարաններում ջուրը երբեք չի կտրվում, ժամ, պատարագ հասկացություն նրանց համար գոյություն չունի, իսկ մենք, բնակվելով նրանց կողքին, մի կաթիլ ջուր չունենք: Նույն ջրագծով չի գալի՞ս ջուրը…

Բողոքներ կան Տիգրան Մեծ, Մանուշյան փողոցներից, Գյումրիի կենտրոնական հատվածներից… Հիշո՞ւմ եք մի քանի տարի առաջ նման մասսայական բողոքներ կային էլցանցից, հիմա բողոքները ջրմուղից են:

Մենք, բնականաբար, բնակիչների բողոքները փոխանցում ենք ջրմուղի ղեկավարությանը, այստեղից տարբեր պարզաբանումներ են տալիս: Ասում են, որ տեղյակ են, ֆիքսել են այդ ահազանգը, երբեմն ջրամատակարարման դադարեցումը կապում են Գյումրիում ջրագծերը փոխելու աշխատանքների հետ, գիտեք, որ Գյումրիում ջրագծերը փոխում են…Մի խոսքով ՝մեկնաբանությունները տարբեր են», -ասաց Սամվել Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031