Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցը մոտ 10 տարի առաջ անվանակոչվել է Հայկ Ղազարյանի անունով, դպրոցի առաջ կանգնեցվել է նրա կիսանդրին:
Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանին, որը դպրոցը ղեկավարում է 2011թ.-ից, հարցրինք՝ Հայկ Ղազարյանը բնակվե՞լ է Վերին Ծաղկավանում, ի՞նչ է արել դպրոցի համար: Նա ասաց, որ Հայկ Ղազարյանը ծագումով Վերին Ծաղկավանից է, ընտանիքով բնակվել է Երեւանում, զբաղվել է գործարարությամբ, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին բազմիցս օգնել է հայրենի գյուղին եւ դպրոցին: Ռ. Խաչատրյանն ասաց, որ վաղամեռիկ Հայկ Ղազարյանի անունով դպրոցն անվանակոչելու համար կան համայնքի ավագանու, Տավուշի նախկին մարզպետի որոշումները:
Հավելենք, որ Հայկ Ղազարյանի որդին՝ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի է քանաքեռցի Տույ անունով, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար հուլիսի 10-ին ձերբակալվել, հուլիսի 13-ին երկու ամսով կալանավորվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից