Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Նախաձեռնությունը գնում է իշխանափոխության կոչերի ճանապարհով

Հուլիս 15,2015 14:38

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը երթով գնաց ՀՀԿ գրասենյակ, որպեսզի իր բաց նամակը փոխանցի Սերժ Սարգսյանին:  Բաց նամակը փոխանցելուց հետո նախաձեռնության համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Մենք ոչ թե ակնկալիքով ենք եկել այստեղ, այլ եկել ենք տեղեկացնենք, թե ինչ ենք անելու մենք, եթե օգոստոսի 1-ը չեղյալ չհամարեն»,- ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է նախաձեռնության ծրագիրը իշխանափոխության կոչեր ունենալ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Նախաձեռնությունը գնում է այդ ճանապարհով: Քանի որ երկրում տարիներ շարունակ համատարած կոռուպցիա է, էներգետիկ համակարգը թալանել են, եւ հիմա Սերժ Սարգսյանը ցուցմունք տվեց, որ փլուզման եզրին են, այդ առթիվ պետք է քրեական գործ հարուցվի: Աուդիտը չի կարող հավասարազոր լինել եւ չի կարող այս հարցերի պատասխանը տալ: Ես չէ, որ հայտարարել եմ, որ փլուզման եզրին է, Սերժ Սարգսյանն է հայտարարել: Պարզ է, որ սա ժողովրդին խաբկանքի մեջ գցելու հայտարարությունն էր, եւ մենք հիմա պահանջում ենք, որ իր խոսքի համաձայն անի ամեն ինչ, որ քրեական գործ հարուցվի: Մենք չենք ճանաչում, բայց եթե դատախազությունը Սերժ Սարգսյանին լեգիտիմ է ճանաչում, վաղուց պետք է սկսեին աշխատանքները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, նախարարությունում, եւ դատախազությունը արդեն պետք է գործողություններ սկսեր ՀԷՑ-ում»:

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ աուդիտը չի բերելու իրավական պատասխանատվության. «Աուդիտը խորհրդատվական է: Ե՛վ տեխնիկական է, ե՛ւ հաշվապահական աուդիտները անցկացնում են իմանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն ընդհանրապես իրենք: Բայց Սերժ Սարգսյանը հայտարարել է համակարգի փլուզման մասին, մի վիճակի են բերել, որ եթե սակագին չբարձրանա, փլուզման է ենթարկվելու: Որպեսզի այս բոլոր հանցագործությունները պարզվի, աուդիտ անել պետք չէ, դրա համար ուղղակի դատախազությունը պետք է սկսի իր աշխատանքը»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մի քանի նախաձեռնություններ կան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք չեն մրցակցում եւ երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, ինքը մասնակցել է «Ոչ թալանին» նախաձեռնության երթին. «Տարբեր կոչեր են եղել՝ ե՛ւ հրապարակային, ե՛ւ անհատական, որ պայքարող քաղաքացիները ինչ-որ կետի միավորվելու խնդիր ունեն, որ կարողանանք հաջողության հասնել, այլապես՝ առանձին-առանձին ռազմավարությունները չեմ կարծում, որ տանելու են հաջողության, հատկապես, որ մեր առջեւ կանգնած է ռեժիմ, որը ուժ է ցույց տալիս եւ ասում է, որ ուժով ենք հարցը լուծելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031