Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը, որը վերջերս է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, ալրաղաց է ձեռք բերել: Քարե ալրաղացը, որը կառուցվել է մոտավորապես 130 տարի առաջ, Ստերլիգովը գրեթե անվճար է ստացել: Նա վճարել է 2 միլիոն դրամ: Այս մասին հաղորդում է «Lifenews»-ը:
Գերման Ստերլիգովը նշել է, որ ալրաղացը կատարյալ է, քանի որ աշխատելու համար էլեկտրաէներգիա կամ այլ տեխնոլոգիաներ չի պահանջում: Իր արտադրած ալյուրը ռուս գործարարը վաճառում է ճանապարհի վրա: «Մարդիկ այն չեն գնում, սակայն շուտով նրա արտադրանքը մեծ պահանջարկ կունենա: Միևնույն ժամանակ, տեղական խորամանկ գնորդները փողոցային սկսնակ վաճառողից ալյուրը ձեռք են բերում անվճար»:
Ստերլիգովը վստահ է, որ շուտով Շուշին կդառնա նաեւ Ղարաբաղի առևտրային մայրաքաղաքը: Քանի որ նա բարձրացել է սարը, պատրաստվում է երկար մնալ այնտեղ: Մոտ ապագայում նա ծրագրում է ոչ միայն ալյուրի և հացի, այլ նաև տնական պանրի, մուրաբաների և լիմոնադի արտադրություն: Խոստանում է, որ այդ ամենը մատչելի կլինի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ