Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործովերեկ՝ հուլիսի 14-ին, քննչական կոմիտե է ներկայացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին՝ Էյներ Խաչատրյանը: Խաչատրյանների փաստաբան Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էյներ Խաչատրյանը գործում ընդգրկված է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ Էյներ Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր դատավարական իրավունքից:
Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար, ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այս գործով հետախուզման մեջ է գտնվում Սյունիքի մարզպետի զարմիկը՝ Մայիս Խաչատրյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում