Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ուժի մեջ է թողել Արսեն Բաղդասարյանի դատավճիռը. Trend

Հուլիս 15,2015 13:49

Ադրբեջանի Գյանջայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել այդ երկրում գերի ընկած ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի դատավճիռը: Այս մասին հաղորդել է «Trend»-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 5-ին Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը Արսեն Բաղդասարյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման:

Այսօր Գյանջայի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի լսումը: Այն ընթացել է փակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:

Ավելի ուշ իր տարածած հաղորդագրություն պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031