Լրահոս
Օրվա լրահոսը

 Դատարանը գթաց 15-ամյա աղջկա հետ ամուսնանացած սահմանապահին

Հուլիս 15,2015 13:23

Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արմեն Բազազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ, 2014թ. դեկտեմբերի 19-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել 1999թ. մարտին ծնված, Ալավերդի քաղաքի բնակչուհու հետ եւ 2014թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2015թ. մարտի 6-ը սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի զինծառայող Ա. Բազազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Մինչ դատաքննությունը սկսվելը, Ա. Բազազյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանը միջնորդությունը բավարարել է:

Հուլիսի 9-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Բազազյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Բազազյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է զորամասի հրամանատարությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031