Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստան»-ը երթով գնում է ՀՀԿ գրասենյակ

Հուլիս 15,2015 12:44

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 15-ին երթով գնում է Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակ, որտեղ պատրաստվում են բաց նամակ հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Քիչ առաջ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը Գրողների միության շենքի հարեւանությամբ ընթերցեց իրենց բաց նամակը, որտեղ մասնավորապես ասվում է, որ իրենք շարունակելու են քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ ճանաչի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին իր որոշումը: Հակառակ դեպքում, եթե մինչեւ օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն չընդունի այդ որոշումը, իրենք շարունակելու են քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչեւ պետությունը քրեական գործեր չհարուցի էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների նկատմամբ:

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը այդ քաղաքացիական անհնազանդությունն անելու է երեք փուլով: Առաջինը՝ թռուցիկներ են բաժանվելու քաղաքացիներին, այնուհետեւ, երկրորդ փուլում 5 օրով արգելափակելու են Հայաստանի մյուս քաղաքների գլխավոր փողոցները, իսկ երրորդ փուլում կրկին թռուցիկներ են բաժանելու:

Դավիթ Սանասարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դեռ ժամկետներ չկան. «Մենք այսօրվանից սկսում ենք մեր հայտարարած վճռական փուլը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031