Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. ՍԴ որոշումը հետընթաց քայլ էր նախորդ որոշման համեմատ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 15,2015 12:38

Ինչպես հայտնի է, օրերս Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից օրենքների դրույթների սահմանադրականությունը եւ դրանց հետ կապված որոշում ընդունեց

Պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՍԴ որոշումը համարում է հետընթաց քայլ նախորդ որոշման համեմատ։ Այս որոշմամբ ակնհայտ դարձավ, որ կառավարության` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կկիրառվի այնպես, ինչպես այսօր գործում է. «Թերեւս միակ այսպես կոչված զգալի փոփոխությունը, որ Սահմանադրական դատարանի միջնորդությամբ կատարվեց օրենքում, պարտադիր կուտակային վճար բնորոշումը նպատակային սոցիալական վճարով փոխարինելն էր: Սակայն բառերի փոխարինմամբ օրենքի էությունը չփոխվեց:

Վերանայված օրենքը նորից բեռ է մնում քաղաքացիների համար, դրանով շարունակվում են ոտնահարվել նրանց իրավունքները: Ասել է թե` նախորդ դատին ՍԴ-ն շատ համարձակ քայլ կատարեց եւ երկրում սահմանադրականության ապահովման առումով հինգ քայլ առաջ գնաց: Սակայն իր վերջին որոշումն արդեն չորս քայլ հետ էր: Ուստի կարելի է արձանագրել, որ այս պահին նախորդ տարվա համեմատությամբ մենք ընդամենը մեկ քայլ ենք առաջ այս օրենքի հարցում: Այն է` օրենքում որոշ դրույթներ վերանայելու եւ համապատասխան օրենքներ ստեղծելու պայմաններ են դրվել թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ գործադիրի առաջ:

Դա իհարկե որեւէ կերպ չի բավարարում դատարան ներկայացրած մեր պահանջները. ընդամենը առկա օրենքը սահմանադրությանն ավելի համապատասխանեցնելու հնարավորություն է ընձեռում»:

Պատգամավորը նշում է, որ իրենց բողոքարկման հիմնարար պատճառը սոցիալական վճար կոչվող երեւույթը հակասահմանադրական ճանաչելն է: Մինչդեռ Սահմանադրական դատարանը, անտեսելով այդ սկզբունքային կետը, անդրադարձել է զուտ սխեմատիկ համարվող դրույթների` սահմանադրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցին` այդպիսով շրջանցելով իրական խնդիրը:

Պատգամավորի ներկայացմամբ` ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչել այնպիսի նորմեր, որոնք օրենքի ընթացիկ վիճակի վրա ազդեցություն չեն կարող ունենալ:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031