«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
– Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը՝ «ՀԷՑ»-ում անցկացնել աուդիտ, մինչ այդ՝ թանկացման փոխհատուցման բեռը դնելով կառավարության վրա, արդյո՞ք հարցի բավարար լուծում էր։
– Բնականաբար, բավարար չէր, եւ Կոնգրեսը այդ առթիվ շատ հստակ դիրքորոշում հայտնեց։ Բայց Սերժ Սարգսյանի հղփացած ավազակապետական ռեժիմի համար սա նախկինում աներեւակայելի նահանջ էր։ Հոսանքի գների բարձրացման վերջնական որոշումը, ըստ էության հետաձգվեց մի քանի ամսով։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իրավիճակը պայթունավտանգ է։ Որ նման վիճակում գների բարձրացման որոշման պարտադրումը կարող է նոր պայթյուն առաջացնել, միգուցե ավելի մասշտաբային։
Իսկ հանրությունը հասկանում է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի ժամանակ է ձգում եւ փնտրում ուղիներ՝ նվազագույն զիջումների համար։ Նման վիճակում կարելի է ասել, որ կողմերից որեւէ մեկը չհասավ վճռորոշ առավելության, եւ խաղը, կոպիտ ասած, փոխադրվել է երկրորդ ռաունդ։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ սա չի՞ կարելի համարել էլեկտրական շարժման պարտություն։
– Ոչ մի դեպքում։ Նախեւառաջ՝ իշխանությունը պարտվեց, երբ փորձեց բռնություն կիրառել։ Երիտասարդությունը եւ նրան աջակցող հանրությունը լուրջ դաս տվեցին Հայաստանի բռնապետներին։ Հայաստանին մահակներով «սթափեցնողները» հասկացան, որ բռնությունն այլեւս չի հանդուրժվելու: Երբ բռնությունը տապալվեց, իշխանությունն անցավ ավելի նուրբ՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, փորձելով շարժումն իրենով անել։
Հանկարծ պարզվեց, որ նրա հսկողության տակ գտնվող հեռուստատեսությունների համար շարժումը դարձավ «սիրելի բալա»: Բաղրամյան պողոտայում հայտնվեցին պրոֆեսիոնալ երգող-պարողներ, սկսվեց «բարձր հովանու ներքո» սննդի մատակարարում, փողոցներում հայտնվեցին «գլամուրային» աղջիկներ ու պատանիներ։ Այս ամենն արվում էր մեկ նպատակով. խոսակցական լեզվով ասած՝ շարժմանը «վենա մտնելու» նպատակով եւ այն հետո անվտանգ ուղղությամբ ուղղորդելու։
Դրա գագաթնակետը դարձավ այսպես կոչված «կենդանի պատի» կազմակերպումը, որի նպատակը բնականաբար ոչ թե պետք է լիներ ոստիկանության գրոհը կանխելը (հետագա զարգացումները նույնպես պարզ ցույց տվեցին, որ ոստիկանությունը հարկ եղած ժամանակ մի կողմ էր դնում «պատը»), այլ իշխանության եւ փողոցում կանգնած ժողովրդի միջեւ կամուրջ ստեղծելը եւ նրան ավելի կառավարելի դարձնելը։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում