Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած 6-7 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը սկսեց շատ ավելի արագ տեմպով ավելանալ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 15,2015 12:18

Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը բարձր աճ կունենա նաեւ այս տարվա ընթացքում։ Մի բան, որ դարձյալ կպայմանավորվի եվրոբոնդերի թողարկման հետեւանքով ներգրավված գումարների մի մասը պարտքի սպասարկմանն ուղղելու հանգամանքով։

Ինչպես հայտնի է, այս տարվա ընթացքում Հայաստանն իրականացրեց արժութային պարտատոմսերի երկրորդ խմբաքանակի տեղաբաշխումը։ Ստացված գումարի մի մասը՝ շուրջ 200 մլն դոլար, որոշվեց ուղղել նախորդ թողարկման ժամանակ ձեռք բերված պարտավորությունների մարմանը։ Այդ ճանապարհով կառավարությունը փորձեց թուլացնել անցած թողարկման մարման ծանրաբեռնվածությունը՝ ժամկետի տեղափոխման միջոցով։

Եթե հաշվի առնենք, որ դրանից դուրս նախատեսվում է արտաքին պետական պարտքի սպասարկում նաեւ բյուջեի հաշվին, ապա տարեվերջին այն կարող է հասնել մինչեւ 400 մլն դոլարի։ Մի բան, որ բրիտանական կազմակերպության գնահատման չափանիշներով, դարձյալ Հայաստանին կարող է դնել պարտքային լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքում։ Թեեւ դա պարտքի բեռի ոչ այնքան իրական գնահատական է։

Անցած 6-7 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը սկսեց շատ ավելի արագ տեմպով ավելանալ. այդ ընթացքում 1,5 մլրդ դոլարից ընդհուպ մոտեցել է 4 միլիարդի։ Միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին փուլում ներգրավվեց ավելի քան 800 մլն դոլար։ Հետագա տարիներին թեեւ կառավարությունը փորձեց մեղմել վարկերի ներգրավման ընթացքը, այնուհանդերձ այն շարունակեց ավելանալ։

Տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի եւ արտաքին շուկաներում ստեղծված անհարմարությունների հետեւանքները մեղմելու նպատակով այս տարի եւս կառավարությունն ակտիվացրել է վարկերի ներգրավումը։ Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի արտաքին պարտքը կարող է հասնել մինչեւ 4,4-4,5 մլրդ դոլարի։ Այս պահին պարտքը դեռեւս 3,9 միլիարդի սահմաններում է։ Այն մոտեցել է համախառն ներքին արդյունքի կեսին։ ՀՆԱ հարաբերությամբ ավելի ցածր է կառավարության պարտքի բաժինը՝ շուրջ 45 տոկոս։

Թեեւ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը բնութագրող ցուցանիշները գնալով վատացել են, այնուհանդերձ դրանք դեռեւս այն մակարդակում չեն, որ խոսվի պարտքային ճգնաժամի մասին։ Հայաստանը չի դասվում նաեւ ծանր բեռ ունեցող երկրների շարքում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031