Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-րդ տարեդարձի տոնակատարության» առթիվ երկրի առաջին դեմքերին հրավիրատոմսեր են ուղարկվել: Հրավիրատոմսում նաեւ գեներալ Մանվելին նվիրված երգի տեքստն է, որտեղ այսպիսի տողեր կան. «Թշնամին թե դիպչի մեր հողին՝ Ձայն կտանք մեր ախպեր Մանվելին»։
«ՉԻ» – Լավ է, իհարկե, որ ԵԿՄ վարչությունը մեծ զորավարի ծննդյան օրը վերածում է համազգային տոնախմբության։ Լավ է նաեւ, որ որպես թշնամու՝ մեր հողին չդիպչելու երաշխիք նշվում է մեր ախպեր Մանվելին ձայն տալու սպառնալիքը (իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ՀՀ տարածքային ամբողջականության միակ հուսալի երաշխիքը հայոց բանակն է):
Այնպես որ՝ հանգիստ կարելի է փոխել ՀՀ պաշտպանության նախարարության անվանումը եւ դարձնել «Մանվելին ձայն տալու նախարարություն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև