Լրահոս
Օրվա լրահոսը

Մեհրաբյանի հեռացումը պայմանավորված է եղել Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններո՞վ. «Ժողովուրդ»

Հուլիս 15,2015 11:49

Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում գործադրված բռնությունների համար ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նկատողություն են ստացել։ Այդ թվում՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը, որի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում։

…Եվ այսպես, Մեհրաբյանը հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվեց 2009 թվականին, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր։ Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր կատարվել, որը գրանցվել էր, սակայն ոստիկանների ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում չէին կարողացել պարզել, թե ովքեր են միջադեպի մեղավորները։

Իրականում այդ հանցագործության մեջ կասկածվողներից մեկը եղել էր նաեւ Կենտրոնի դատախազի որդին, սակայն ոստիկանությունը այդ վարկածը չէր ստուգել։ Հենց այդ «վրիպման» արդյունքում էլ Աղվան Հովսեփյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունեցող Կենտրոնի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանին, մականունը՝ Ալեն Դելոն, փոխարինեց Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Ի դեպ, վերջինիս՝ աշխատանքից ազատման հրամանն էլ տվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Ինչեւէ։ Այս պաշտոնանկությունից հետո 2011 թվականին Մեհրաբյանին նշանակեցին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ, որտեղ, սակայն, նա երկար չպաշտոնավարեց։ Դեռեւս այն ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Մեհրաբյանի հեռացումը պայմանավորված է եղել Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններով, որոնք միտումնավոր կերպով կոծկվել են։ Մասնավորապես կոծկված գործերից մեկը Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում սպանված Լուսինե Ղազարյանի դեպքն էր։ Ինչի արդյունքում էլ այս անգամ Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2012թ դեկտեմբերի 7-ին Արթուր Մեհրաբյանն ազատվեց աշխատանքից։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031