Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի անդամ. Այս գործի ետեւում շատ հայտնի օրենքով գող կա կանգնած. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2015 11:44

Գյումրիում դանակահարության գործով տուժող, Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը պատասխանեց սույն գործի վերաբերյալ մի քանի հարցերին:

– Ե՞րբ եք վերջին անգամ հարցաքննվել քրեական գործի շրջանակներում։

– Եղել է երկու հարցաքննություն եւ մեկ առերես հարցաքննություն Գեւորգ Խաչատրյանի մասնակցությամբ։ Առերեսման ժամանակ ես 5 մարդու միջից իրեն անսխալ ճանաչել եմ։ Ինքը չընդունեց այն մեղադրանքը, որ ինձ դանակահարել է։ Նա նույնիսկ հերքում էր, թե ինքը մասնակցել է հանրահավաքին։ Իրականում մենք ունենք համապատասխան տեսանյութեր, որտեղ երեւում է, որ նա ոչ միայն գտնվել է այդ հանրահավաքին, այլ ինքը այդ սադրանքը իրագործող խմբի բրիգադիրն էր, ղեկավարն էր։ Ինքը ցուցում էր ստանում, որովհետեւ կան տեսանյութեր, որ ինքը այդ խմբի մեջ է, խմբին ցուցում է տալիս։

Թող ոչ ոք չկասկածի, մենք սպասում ենք նախաքննության ավարտին, չենք ուզում միջամտել, որից հետո այդ նյութերը հանրությանը կտրամադրենք։ Ինձ թվում է, թե նախաքննական մարմինը կաշկանդված է, որովհետեւ այս գործով նշանակված փորձաքննությունները վաղուց պետք է որ ավարտված լինեին, եւ հասել է եզրակացությանը ծանոթանալու պահը։ Կարծում եմ, որ այս գործի ետեւում շատ հայտնի օրենքով գող կա կանգնած, որը մոտիկ կապեր ունի իշխանության հետ։ Այդպիսի կասկածներ կան իմ մոտ, որ այդ հայտնի հանցագործ հեղինակությունն է այս ամենի ետեւում, եւ արդարադատությունն էլ հենց կաշկանդած է նրա շնորհիվ։

– Պարոն Միրզոյան, խոսքը քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ Զապի՞ մասին է:

– Այո՛։ Ես փաստեր չունեմ, բայց հասարակության մեջ այն կարծիքն է շրջանառվում, որ հենց ինքն է կանգնած այս ամենի ետեւում։ Խոսում են, որ այն մարդը, որ կառավարում էր այդ խումբը (նկատի ունի սադրիչներին), հենց Զապն է, իսկ Կամո Խաչատրյանը Զապի թեւն է։

Ես առերես հարցաքննության ժամանակ մեղադրյալի հետ երկու րոպե առանձին մնացի, եւ նա հասցրեց ինձ պատմել, որ ինքը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է, որ իրենց մոտ այլ օրենքներ են գործում, որ արդարադատության օրենքները իրենց համար տաշի-տուշի են։ Նա այդ երկու րոպեի ընթացքում հասցրեց ինձ վրա հոգեբանական ճնշում գործադրել:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031