ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է ՀԷՑ-ի աուդիտի եւ դրա հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերին:
– Անընդհատ խոսվում է, որ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում՝ մասնավորապես, որ Սամվել Կարապետյանն է գնելու այն, ինչքանո՞վ են այս խոսակցությունները իրական եւ ի՞նչ ինֆորմացիա ունեք դուք։
– Այդ մասին խոսակցություններ գնում են շուրջ վեց ամիս, եւ այո՛, ասում են, որ բանակցություններն ընթանում են «Տաշիր գրուպի» եւ ՀԷՑ-ի ղեկավարության միջեւ։ Առուվաճաոքի պայմանագրում միանշանակ ֆիքսված է, որ այն պիտի համաձայնեցված լինի ՀՀ կառավարության հետ։ Բանակցություններ այսօր կարող են գնալ տարբեր ընկերությունների միջեւ, եւ վերջնական համաձայնություն ստանալու համար հարցը կներկայացվի կառավարությանը։ Այսօր կոնկրետ ասել, որ այս կամ այն ընկերության միջեւ բանակցություններ ընթանում են եւ կոնկրետ լուծումներ կան՝ այդպես չէ: Այսինքն՝ ներքին բանակցություններ կարող են գնալ, որի մասին մենք անգամ տեղյակ չենք։ Այնպես որ՝ դժվար է ասել, որ բանակցություններ 100 տոկոսով գնում են կամ՝ այդ բանակցությունների արդյունքները ինչ կարող են լինել, քանի դեռ կառավարությանը չեն դիմել, որ՝ մենք ուզում ենք վաճառել եւ տվյալ ընկերությանն ենք վաճառում։
– Դուք, որպես ոլորտի պատասխանատու նախարար, որքանո՞վ եք հավանական համարում, որ սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարվի։
Կարդացեք նաև
– Աուդիտից հետո ներկայացված արդյունքների ու առաջարկությունների համաձայն կլինեն երկկողմ քննարկումներ, լուծումները կարող են տարբեր լինել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում