Մեր համոզմամբ՝ իշխանության անընդհատ վերարտադրությունը, ում դեմքով էլ այն տեղի ունենա եւ ինչ պատրվակով էլ իրականացվի, չի կարող դրական երեւույթ համարվել։ Դա դեմ է զարգացման օրենքներին։ Եվ բոլորիս մեղավորությունն է, որ այսօր, վերանկախացումից 25 տարի անց, ոչինչ չենք կարողանում հակադրել մեր իշխանություններին, ու նրանք սովորել են, որ միշտ պետք է իրենք լինեն։
Ավելին ասենք՝ մենք Ղարաբաղից երկու նախագահ ենք ունեցել ընդամենը, բայց երբ խոսք է գնում հաջորդ նախագահի մասին, անմիջապես մտածում ենք, թե որ ղարաբաղցին է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը։ Կարո՞ղ է մեկը պնդել, որ Հայաստանի Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը պատկանում է ղարաբաղցիներին։ Ոչ, իհարկե։ Հետեւաբար, վերարտադրության նման մի բան էլ ղարաբաղցի նախագահների հերթագայումն է։
Խնդրում ենք սխալ չհասկանալ մեզ։ Խոսքը ղարաբաղցի-հայաստանցի կեղծ, գոյություն չունեցող հակասության մասին չէ, այլ իշխանության համակողմանի, այդ թվում եւ տոհմածառային վերարտադրության մասին, ինչը, Սերժ Սարգսյանի ասած, սիրուն չէ։
Ամփոփենք։ Սահմանադրական փոփոխությունները պետք է ծառայեցվեն ոչ թե տարաբնույթ վերարտադրությունների, այլ վերարտադրության հնարավորությունները սահմանափակելուն։ Տարբերությունը շատ մեծ չէ՝ Սերժն ու Ռոբերտը կշարունակեն Հայաստանը ղեկավարել անձա՞մբ, թե՞ նախագահի կամ վարչապետի պաշտոններում իրենց դրածոների ձեռամբ։ Մեզ պետք է նոր մտածողությամբ իշխանություն, մեզ պետք է նոր Հայաստան, մեզ պետք է զարգացող Հայաստան։ Մեզ պետք են ընտրություններ, ու կապ չունի՝ ինչ կընտրենք, նախագա՞հ, թե՞ կուսակցություն:
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում