Սերժ Սարգսյանը կատարում է հերթական վերադասավորումը, և մեղմ ասած՝ հիմքեր կան պնդելու, որ սա իսկապես մեկնարկն է: Եթե պորտֆելը բաժին է հասնում Դաշնակցությանը, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը ՀՅԴ-ն ուժեղացնում է առաջին հերթին ՀՀԿ-ի դեմ, հետո նոր՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերի: ՀՅԴ-ն այս առումով, իհարկե, ՀՀԿ-ի դեմ արգելապատնեշ հանդիսանալու մեծ փորձ ունի դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից, և Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից առաջ փորձված թանն անփորձ մածունի հետ չի փոխում և չի փորձում օրիգինալ լուծումներ գտնել, այլ պարզապես Դաշնակցությանը վերադարձնում է ներիշխանական ակտիվ խաղի, որից հենց ինքն էլ դուրս էր թողել ՀՅԴ-ին հայ-թուրքական ֆուտբոլային խաղի պատճառով:
Եթե Դաշնակցությունը ստանում է արդարադատության նախարարի պորտֆելը, ապա այստեղ, իհարկե, հարց է առաջանում Հովիկ Աբրահամյանի դերակատարման հետ կապված: Դժվար է ասել, որ Հովհաննես Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի թիմակից էր կամ խմբակից, բայց միևնույն ժամանակ Մանուկյանը քաղաքական ուժ չէր ներկայացնում՝ քաղաքական և տնտեսական հավակնություններով: Նույնը չի կարելի ասել ՀՅԴ-ի մասին, և այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, կարող է կորցնել կառավարության ևս մի մաս: Այդպես Սերժ Սարգսյանն աստիճանաբար նրան «բոլորի համար ընդունելի վարչապետից» մեկ-մեկուկես տարվա ընթացքում կարող է հասցնել բոլորի համար նկատելի «անգլիական թագուհու»:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում