Օպերային դիվա, օրերս հարեւան հանրապետության կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված Լյուբով Կազարնովսկայան, որն առաջին անգամ 2014թ. Շուշիում իբրեւ հանդիսատես մասնակցեց Արցախի անկախության տոնի առիթով բեմադրված Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերային, վերջերս կրկին Արցախում էր՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
«Առավոտին» տիկին Կազարնովսկայան հայտնեց, որ այս այցի ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվել աշնան սկզբին, իր խոսքերով՝ երաժիշտների ինտերնացիոնալ կազմով Ստեփանակերտի գլխավոր հրապարակում Վերդիի «Ռեքվիեմը» հնչեցնելու համար: Ասաց նաեւ, թե կարճատեւ զրույց է ունեցել Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իր վաղեմի բարեկամ, մեր ժամանակների լավագույն տենորներից մեկի՝ Գեղամ Գրիգորյանի հետ՝ օպերային արվեստին նոր շունչ հաղորդելու առաջիկա ծրագրերի նպատակով:
Ինչ վերաբերում է «պերսոնա նոն գրատա» «կոչմանը», Լյուբով Կազարնովսկայան իրեն հատուկ զվարթությամբ հայտնեց, որ այդ առումով հաճելի է գտնվել արտերկրյա իրական աստղերի ցանկում, այդ թվում՝ աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Իսկ թե ովքեր են զղջացել ԼՂՀ այցելելու համար
«Առավոտ» օրաթերթ
14.07.2015