Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը խիստ անհաջող է մեկնարկել

Հուլիս 15,2015 12:30

Մարտունիում մեկնարկեել է ՖԻԴԵ-ի դասակարգման 15-րդ կարգի արժանացած շախմատի «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարը, որին մասնակցող 10 երիտասարդ գրոսմայստերներն արդեն հասցրել են ծանրակշիռ խոսք ասել շախմատի աշխարհում:
Մարտունիի մշակույթի պալատում հանդես են գալիս հայաստանցիներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ամերիկացի շախմատային հրաշամանուկ, մեր հայրենակից Սամուել Սեւյանը, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւը, հնդիկ Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, լեհ Յան Քշիշտոֆ Դուդան, իսպանացի Դավիդ Անտոն Գուիջարոն, ՄԱԷ-ից Սալեմ Սալեհը:
Երեկ կայացավ երկրորդ տուրը: Կենտրոնականը Տիգրան Լ. Պետրոսյանի եւ Սամուել Սեւյանի դիմակայությունն էր, որում ավելի ուժեղ էր հայաստանցին: Ի դեպ, սա Սեւյանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր Մարտունիում, ինչպես նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանինը, որն իր հերթին զիջեց Քշիշտոֆ Դուդային:Մյուս պարտիաներն ավարտվեցին այսպիսի հաշիվներով. Վիդիթ Գուջրաթի-Վլադիսլավ Արտեմյեւ՝ 1:0, Դավիդ Գուիջարո-Սալեմ Սալեհ՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0:

Հիմնական իրադարձությունները դեռ առջեւում են, սակայն հետաքրքիր է, որ Սամուել Սեւյանը, որ արդեն հասցրել է բազմաթիվ «նեղություններ» պատճառել աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներին, զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսկ այն գլխավորում են երկուական հաղթանակ տարած Դավիդ Անտոնն ու Քշիշտոֆ Դուդան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031