Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք հիվանդություններից ազատվեք՝ օգտագործելով դանդուռ

Հուլիս 15,2015 11:30

Բոլորը գիտեն, որ ամռանը որքան հնարավոր է շատ պետք է օգտագործել միրգ-բանջարեղեն: Այս ցանկին ավելացվում է նաեւ զանազան կանաչիների, խոտաբույսերի օգտագործումը: Օգտակար խոտաբույսերից է նաեւ դանդուռը, որից հաճախ պատրաստվում են աղցաններ, թթուներ: Այս բույսի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այն արդեն հազար տարուց ավելի օգտագործվում է սննդի մեջ: Դանդուռի տերեւները պարունակում են վիտամիններ, իսկ ամբողջ բույսը՝ վինամին E: Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր: Դանդուռը ունի միզամուղի եւ հակաբորբոքային հատկություն:

Բժշկության մեջ օգտագործել են դանդուռի վերգետնյա մասը եւ սերմերը: Հայկական ավանդական բժշկության մեջ այս բույսը օգտագործել են՝ սեռական թուլության՝ իմպոտենտության, արեւահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի եւ ստամոքսի բուժման համար:

dandur-1

Հին ասորական պատմական նյութերում գտնվել են տեղեկություններ դանդուռի բուժիչ հատկությունների եւ դեղատոմսերի պատրաստման եղանակների մասին: Հիպոկրատը եւ այլ իմաստուններ խորհուրդ են տվել օգտագործել բույսի տերեւներից եւ սերմերից ստացված պատրաստուկներ՝ աչքերի հիվանդությունների, գլխացավի, ներքին օրգանների մաքրելու համար: Այտուցված աչքերին կարող եք թրջոցներ դնել բույսի թարմ տերեւների մզվածքով: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռը օգտագործում են նաեւ գորտնուկները եւ կոշտուկները բուժելու համար, որի համար անհրաժեշտ է մանրացնել դանդուռը՝ դարձնելով խյուսանման զանգված, դնել մաշկի համապատասխան հատվածներին եւ ֆիքսել:

Դանդուռի մզվածքին ավելացնել քիչ քանակության վարդի յուղ եւ թրջոցների տեսքով դնել գլխին՝ արեւահարությունից առաջացած գլխացավի ժամանակ: Դանդուռի 1 լիտր մզվածքին ավելացնել 50 գրամ նշի յուղ եւ օրը 3 անգամ 50-ական գրամ խմել հազի, ստամոքսի բորբոքման համար: Այս բույսի սերմերը աղալ, շաղախել մեղրով եւ օրը 3 անգամ 1 թեյի գդալ խմել ստամոքսի, թոքաբորբի, հազի, գաստրիտի ժամանակ: Դանդուռի թարմ հյութն ու ջրաթուրմը ընդունում են աչքերի հիվանդությունների ժամանակ:
Դանդուռը աղալ, քամել, ստացված մզվածքը օրը 3 անգամ 50-ական գրամ խմել ճիճվակրության, մարսողական ուղիների ուռուցքների, լուծի բուժման համար:

1 լիտր դանդուռի մզվածքին ավելացնել 250 գրամ գինու քացախ, լավ թափահարել եւ օրը 3 անգամ 1 ճաշի գդալ խմել սեռական թուլության, միզապարկի խոցերի եւ բորբոքումների ժամանակ: Դանդուռը եփել, քամել եւ ջրով լվանալ գլխի թեփը անցկացնելու համար: Դանդուռը պետք է զգույշ օգտագործեն այն մարդիկ, որոնց մոտ առկա է զարկերակային ճնշման խնդիր, քանի որ այն ունի բարձրացնող հատկություն:

Իսկ դանդուռի աղցանը պատրաստեք հետեւյալ կերպ. խաշեք այն, ավելացրեք քացախ, փոքր ինչ սխտոր խառնեք եւ մատուցելուց առաջ մի քանի ժամ պահեք սառնարանում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031