Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Գոգիան՝ ոստիկանության գործողությունների մասին. «Կան հանցագործության նշաններ»

Հուլիս 14,2015 21:42

«Հավաքների ազատությունը բացարձակ իրավունք չէ, եւ եթե պետք լինի՝ պետությունը կարող է այն սահմանափակել, միեւնույն ժամանակ, քանի դեռ բողոքի ակցիան մնում է խաղաղ, նույնիսկ եթե այն արտոնված չէ, կառավարությունը մինչեւ ուժ օգտագործելը պետք է իրականացնի բոլոր սահմանափակումները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հյումն Րայթս Վատչի» ավագ հետազոտող Գեորգի Գոգիան:

Նրա խոսքերով՝ պետք է ուսումնասիրություն կատարվի, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում են օգտագործվել ջրցանները: Նա հավելեց, որ լրագրողների դեմ կիրառված ուժը, լրագրողներին բերման ենթարկելը եւ նրանց գույքը ոչնչացնելն անընդունելի է եւ ոչ մի պարագայում չի արդարացվի լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը. «Կարծում եմ՝ մեր առաջարկությունը պարզ էր՝ շտապ հետաքննություն անել: Հետաքննությունը կարող է կոնկրետ ոստիկանների պատասխանատվության հանգեցնել: Մենք գիտենք, որ որոշ ներքին հետաքննություններ են եղել եւ որոշ վարչական պատիժամիջոցներ պետք է կիրառվեն եւ պետք է հետաքննվի՝ արդյոք ոստիկանության գործողությունները միայն վարչական խախտումների շրջանակում են եղել: Այստեղ կան հանցագործության նշաններ, որոնք պետք է հատուկ քննչական ծառայությունները հետաքննեն»:

Անդրադառնալով հուլիսի 6-ի ոստիկանության գործողություններին՝ Գեորգի Գոգիան ասաց. «Կառավարությունը որոշ հանգամանքներում կարող է սահմանափակել հավաքների ազատությունը: Ես չեմ նայել փողոցը բացելու հանգամանքներին: Կարծում եմ՝ փողոցը բացումը իրականացվել է որոշակի զգուշությամբ. Նրանք ամբոխը ցրելու համար որեւէ հատուկ միջոց չօգտագործեցին: Այսպիսով՝ ես հուսով եմ, որ որոշ դասեր քաղել են: Ցավոք սրտի, Հայաստանը ոստիկանության ուժի կիրառման պատմություն ունի, որը որոշակի բեռ է դրել կառավարության վրա` ապահովագրելու համար, որ ոչ մի գործողություն առանց ուշադրության, առանց պատասխանատվության չի մնա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031