Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնությունը նամակը հանձնեց դատախազություն:
Համակարգող խմբի անդամ Արա Ղարագյոզյանն ասաց, որ օրենքով սահմանված է, որ տասը օրում դատախազությունը պետք է պատասխան տա՝ քրեական գործ հարուցում է, թե՝ ոչ:
Եթե քրեական գործ չհարուցվի, ապա նախաձեռնությունը դատական կարգով կվիճարկի դատախազության որոշումը, զուգահեռ բողոքի ակցիաներ կանեն:
Կարդացեք նաև
Այս պահին, երթի մասնակիցները տուն գնալու ճանապարհին պատերին փակցնում են բոլոր այն, ցուցարարների խոսքերով ասած՝ «սրիկա ոստիկանների» լուսանկարները, որոնք երթի համար բազմացրել էին եւ պահանջում էին նրանց պատժել հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ