Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանը» վերջապես հասավ դատախազություն

Հուլիս 14,2015 20:45

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները բացեցին Ամիրյան փողոցի հրապարակին հարակից ճանապարհահատվածը, որը քիչ առաջ փակել էին: Ցուցարարները շարժվեցին, ինչպես որ նախապես հայտարարել էին, դեպի գլխավոր դատախազություն:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  դատախազությունից պահանջում են երաշխիքներ, որպեսզի անպայման հարուցվի քրեական գործ այն ոստիկանների նկատմամբ, որոնք հունիսի 23-ին ուժ են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Այս պահին դատախազության շենքի առաջ ոստիկանները պատ են կազմել:

Երթի մասնակիցները պետք է իրենց պահանջը ներկայացնեն դատախազություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031