Այսօր Իրանը և միջազգային վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։
Սա, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը համարում է նաեւ Հայաստանի համար հնարավորություն: «Իրանը մեր ռազմավարական գործընկերն է եւ պատժամիջոցների վերացումը կնպաստի Իրանի ու տարածաշրջանի զարգացմանը: Հայ-իրանական հարաբերություններն ավելի կխորանան, մանավանդ, որ Իրանը տարածաշրջանում Հայաստանի համար կարեւորագույն երկիր է: Հայաստան-Իրան համագործակցության նոր հնարավորություններ են բացվում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ մնում է պատկան մարմինները, մասնավորաբար ՀՀ կառավարությունը, կարողանան լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը`երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի իրականացման համար: Խոսքը, մասնավորաբար, վերաբերվում է նավթամուղին, երկաթգծին, գազատարին ու տարանցիկ ճանապարհներին, մանավանդ, որ առաջիկայում շահագործման կհանձնվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին:
«Իրանը մեզ համար լավ շուկա է, մանավանդ գյուղատնտեսական ոլորտում: Տարածաշրջանի խոշորագույն պետություններից է ու հարաբերությունների խորացումը նշանակում է Հայաստանի համար հնարավորություններ»,- ասաց մեր զրուցակիցը`
Որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին, համամիտ է նաեւ նախկին պատգամավոր Սոս Գիմիշյանը: Նա հարցը ևս կապում է ՀՀ իշխանությունների որակի հետ. «Մեր պաշտոնյաների որակը շատ խղճուկ ու սահմանափակ է: Նրանք գործում են միայն իրենց անձնական շահերից ելնելով և արդյունքում Հայաստանը և հայ ժողովուրդը չի շահելու, շահելու են սահմանափակ քանակի սահմանափակ էություն ունեցող պաշտոնյաներ: Լավ կլիներ, որ դրանք գիտակցեին, որ դա էլ շատ ժամանակավոր բնույթ է կրելու: Այդպիսիների ժամանակը սպառվում է, հուսով եմ ամբողջ աշխարհում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջ հարցը հոս է մերոնք ինչպէս պիտի վարուին այս նորաստեղծ կացութեան հետ։
———————————————————————————————————————–
մնում է պատկան մարմինները, մասնավորաբար ՀՀ կառավարությունը, կարողանան լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը`երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի իրականացման համար: Խոսքը, մասնավորաբար, վերաբերվում է նավթամուղին, երկաթգծին, գազատարին ու տարանցիկ ճանապարհներին, մանավանդ, որ առաջիկայում շահագործման կհանձնվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/07/14/592971/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից